Արմինֆո.Կոտայքի և Տավուշի մարզերում կորոնավիրուսի պատճառով մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել։ Ինչպես Facebook-ի իր էջում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, նրանք մեկուսացվել են 14-օրյա կարանտինային ռեժիմի շրջանակներում բուժզննման նպատակով:
"Խոսքը մայրաքաղաքում բուժվող մեր համաքաղաքացիների հետ շփում ունեցող անձանց մասին է: Նրանք մեկուսացված են համապատասխան բժշկական հսկողության տակ գտնվելու համար եւ վարակված չեն: Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է իր մշտական բնակության վայրեր ։
Բժշկական հսկողությունն ու տեխնիկական սպասարկումն ամբողջությամբ իրականացվում են տեղական բուժանձնակազմի և տեղական քաղաքացիների ուժերով՝ Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործուն աջակցությամբ", - գրել է նա։