Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 12:01
Կարինա Մանուկյան

Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է անում չհավատալ կորոնավիրուսի մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը

Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է անում չհավատալ կորոնավիրուսի մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը

Արմինֆո. Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է անում չհավատալ կորոնավիրուսի մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը:

 

<Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:

 

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:

 

Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ:

 

Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները>,- նշվում է նախարարության հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ, 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի այսօրվա ընթացքում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի