Արմինֆո.Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից՝ հինգշաբթի օրվանից, փակ կլինի անորոշ ժամանակով:
<Չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամակահատվածին, կչեղարկվեն առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում: Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և թե վիզայի բաժինը երբ կսկսի նորից գործել>,- նշվում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հաղորդագրությունում: