Արմինֆո. Ռուսական Utair ավիաընկերությունը Covid-19 կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարել է մի քանի ուղղություններով, այդ թվում ՝ Հայաստան չվերթների իրականացման դադարեցման մասին:
Ըստ ավիաընկերության հաղորդագրության ՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները (879 և 880 չվերթ) դադարեցվում են մարտի 20-ից մինչև ապրիլի 30-ը։
Ընդհանուր առմամբ ավիաընկերությունը դադարեցրել Է չվերթների իրականացումը տասնյակ ուղղություններով։
Նշենք, որ Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել մինչեւ մայիսի 1-ը ներառյալ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր ժամանակավորապես արգելելու մասին: