Արմինֆո. ՊՆ-ն մշտական կապի մեջ է տարբեր երկրներում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ:
<ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադն իրականացնում է միջազգային խաղաղարար առաքելություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում, մեկ սպա՝ Մալիում, ինչպես նաև` ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում: Պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է խաղաղապահների հետ, զորախմբի բոլոր զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է լավ, և նրանք անխափան իրականացնում են խաղաղարար առաքելությունը։ Միաժամանակ, ըստ միջազգային չափանիշների, իրականացվում են նախատեսված հակահամաճարակային բոլոր միջոցառումները>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: