Արմինֆո. Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք;թարգմանիչներ; տվյալների բազա լրացնողներ; հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Կարող եք [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները` անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն>:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ