Արմինֆո.Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվածության30 դեպք:
<Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչպես նախօրեին հայտնել է Առողջապահության նախարարությունը, մարտի 15-ի դրությամբ կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի Նախօրեին կրկնակի թեստը հանձնել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը։ Թեստի արդյունքները բացասական են եղել, և արդեն այսօր վարչապետը վերադարձել է ինքնամեկուսացումից և խորհրդակցություն անցկացրել կառավարությունում ։
ՀՀ փոխվարչապետը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանը ձեռք կբերի 15 րոպեում կորոնավիրուսը ախտորոշող թեստեր:
Նախօրեին որոշում է կայացվել նաև մեկուսացնել Էջմիածին քաղաքը։ Քաղաքից դուրս եկած բոլոր 27 ելքերից երեկվանից գործում է ընդամենը 3-ը, ընդ որում ՝ քաղաքից դուրս եկող բոլոր մարդկանց ջերմաստիճանը ստուգվում է ։ Գիշերը Իտալիայից Երեւան ժամանած չվերթի բոլոր ուղեւորները նույնպես մեկուսացվել են: