Arminfo.info


 Ուրբաթ, 13 Մարտի 2020 19:52
Մարիաննա Մկրտչյան

Վինչենցո Դել Մոնակո. Հայաստանում ժողովրդավարական միտումները վերադարձրել են հայկական շուկայի նկատմամբ իտալական բիզնեսի հետաքրքրությունը

Վինչենցո Դել Մոնակո. Հայաստանում ժողովրդավարական միտումները վերադարձրել են հայկական շուկայի նկատմամբ իտալական բիզնեսի հետաքրքրությունը

Արմինֆո. Մարիաննա Մկրտչյան: Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում պատմել է հայ-իտալական հարաբերությունների, առևտրատնտեսական և մշակութային փոխգործակցության, կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի  և շատ այլ բաների մասին:

 

Պարոն դեսպան, ինչ մակարդակում են այսօր  հայ-իտալական քաղաքական հարաբերությունները։ Արդյո՞ք տեսանելի ապագայում սպասվում են բարձր մակարդակի այցելություններ:

 

Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ մեր տեսակետները Արմինֆո-ի և ձեր ընթերցողների հետ կիսելու այս արժեքավոր հնարավորության համար: Ես Ձեր հարցին շատ ուղիղ կպատասխանեմ. մենք շատ բարձր դինամիկա ենք տեսնում երկու մայրաքաղաքների միջեւ քաղաքական հարաբերություններում ։ Քաղաքական երկխոսությունը հատկապես դինամիկ է, եւ այն կարող է օգտագործվել որպես փոխադարձ ինստիտուցիոնալ այցերը խթանելու կայուն լծակ։

 

Մենք նշում ենք լայն կոնվերգենցիան միջազգային օրակարգի բազմաթիվ կետերի շուրջ և ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում, որտեղ համատեղ ենք գտնվում։

 

Թույլ տվեք նաեւ շատ դրական դինամիկա մատնանշել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերություններում։ Ես կարևորում եմ ձեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, որոնք կարող են հանգեցնել արտառոց արդյունքների։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները օկտանի բարձր տոկոսով յուրօրինակ վառելիք են Իտալիայի եւ Եվրամիության անդամ այլ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

 

Ինչպե՞ս կգնահատեիք հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները: Արդյո՞ք կան փոխգործակցության ինչ-որ նոր ուղղություններ, որոնք երկրները կարող են զարգացնել։ Մենք գիտենք, որ անցած տարի դրական դինամիկա է արձանագրվել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունում, և այդ առումով կուզենայի իմանալ, թե որ հայկական ապրանքներն են պահանջարկ վայելում իտալական շուկայում և հակառակը։

 

Ես լիովին համաձայն եմ Ձեր գնահատականին: Անցած տարին շատ դրական էր երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների համար, եւ ապրանքաշրջանառության վիճակագրությունը այդ իրողության ամենացայտուն վկայությունն է։ Ես նաև կավելացնեի, որ նույնիսկ Հայաստանի ներքին տնտեսական աճի տեմպերն աննկատ չեն մնացել արտասահմանում։

 

Իրոք, Հայաստանում ժողովրդավարական միտումները վերադարձրել են իտալական բիզնեսի և գործարարների հետաքրքրությունը հայկական շուկայի և այն հնարավորությունների նկատմամբ, որոնք այն առաջարկում է։ Գործարար համայնքը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրին, հատկապես օրենքի գերակայության ոլորտում։ Իմ անձնական մասնագիտական փորձից կարող եմ մատնանշել օրենքի գերակայության հիմնարար դերը ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման գործում։

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարվա նոյեմբերի վերջին Միլան եւ Հռոմ կատարած իր այցի ժամանակ հստակ ուղերձ հղեց իտալական գործարար հանրությանը, եւ ես կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ ուղերձը դրական է ընկալվել:

 

Հայաստանը դրվատանքի արժանի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, և արդյունքներն արդեն տեսանելի են։

 

Կա նաև զգալի ներուժ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության առնչությամբ՝ ի լրումն այն հնարավորությունների, որոնք առաջարկում է հայկական շուկան ։

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայկական որ ապրանքներն են պահանջարկ վայելում իտալական շուկայում, ապա թույլ տվեք ընդգծել, որ 2019 թվականին մենք արձանագրել ենք նաև Հայաստանից Իտալիա տեքստիլ և ոսկերչական ճյուղեր ապրանքների արտահանման աճ:

 

Իտալացիները շատ պահանջկոտ սպառողներ են, որոնց գրավում է այնպիսի երկրներից ստացվող արտադրանքը, ինչպիսին Հայաստանն է ՝ խորապես արմատավորված մշակույթով։ Ձեր արտադրանքը կրում է մշակութային ուղերձ, պարունակում է ձեր տարածքի և ձեր անտիկ քաղաքակրթության ինքնությունն ու ավանդույթները:

 

Միեւնույն ժամանակ, Հայաստանը մաթեմատիկոսների եւ ֆիզիկոսների երկիր է, եւ "ապագայի եւ անցյալի" միջեւ նման կապը կարող է հեշտությամբ դառնալ հաղորդակցման հզոր գործիք ՝ ավելի լավ ներթափանցելու համար նաեւ իտալական շուկա:

 

Իտալական Renco շինարարական ընկերությունը ՀՀ կառավարության հետ պայմանագիր է կնքել նոր ՋԷԿ-ի (ջերմային էլեկտրակայան) կառուցման վերաբերյալ: Իրականացման ո՞ր փուլում է գտնվում նախագիծը: Արդյո՞ք վերոհիշյալ շինարարական ընկերությունը նախատեսում է այլ լայնածավալ նախագծերի իրագործում  ՀՀ տարածքում:

 

2019 թվականի առաջին կեսին միջազգային ֆինանսական գործընկերների հետ (IFC, DEG, OFID, ADB) նախագծի ֆինանսական փակմանը հասնելուց հետո Renco-ն 2019 թվականի մայիսին սկսել է շինարարական աշխատանքները: Աշխատանքները պետք է տևեն մոտավորապես մինչև 2021 թվականի ամառ։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների համալիր, այդ թվում՝ պեղումներ, հողային աշխատանքներ, էլեկտրակայանի և շենքի հիմնական սարքավորումների հիմքի լցման ավարտը: Այսօր լցված է մոտ 15.000 խորանարդ մետր բետոն։ 2020 թվականի մայիսին Renco - ն պետք է սկսի ստանալ տեխնոլոգիական սարքավորումներ, ինչը թույլ կտա սկսել վերոհիշյալ տարրերի մեխանիկական տեղադրումը ջրատարների եւ գազատարների կառուցման հետ մեկտեղ: Ընկերությունը կարող է նաեւ որոշում ընդունել ավելի շատ միջոցներ ներդնել Հայաստանում, այդ թվում՝ նաեւ այլ ոլորտներում:

 

Անցյալ տարվա վերջին Հայաստանում տեղի ունեցավ "Ceramisia" գործարանի բացումը, որը հիմնադրվել է "Multi Group" կոնցեռնի եւ իտալական "Italian Stoneware" հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Արդյո՞ք կան այլ համանման նախագծերի ստեղծման ծրագրեր, եթե այո, ապա ո՞ր ոլորտներին կարող են դրանք առնչվել:

 

Ինչպես Դուք ճիշտ ասացիք, Ceramisia-ն 2019 թվականի իտալահայկական հաջողության պատմության մի մասն է։ Գործարանն աշխատում է անխափան և եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Կերամիկան հաջողությամբ դիրքավորվում է միջազգային շուկայում, եւ "Արտադրված է Հայաստանում, մշակված է Իտալիայում" ապրանքանիշն ապացուցել է իր արդյունավետությունը:

 

Որքան ես հասկանում եմ,  դա, իրոք, մեծ մարքեթինգային քայլ է ձեռնարկատերերի կողմից: Ես նաեւ ցանկանում եմ ավելացնել, որ ընկերությունը վարձել է մեծ թվով աշխատակիցների' շուկայի պահանջարկը բավարարելու համար,եւ ես չեմ զարմանա, եթե ապագայում նոր աշխատողների պահանջարկը լինի:

 

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ իմ տպավորությամբ, "Italian Stoneware" ընկերության և Գագիկ Ծառուկյանի միջև գործընկերությունը բավականին հաջող է։ Ընդհանուր առմամբ, ես հավատում եմ, որ ապագայում Հայաստանում ավելի շատ նախաձեռնություններ եւ ավելի շատ իտալական ներդրումներ կլինեն։

 

Ի՞նչ վիճակում են երկու երկրների մշակութային-հումանիտար կապերը: Ի՞նչ նոր համատեղ նախագծեր են սպասվում։

 

Մշակութային փոխգործակցությունը Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններից մեկն է։ Տեղի իշխանությունների հետ անբասիր համագործակցության շնորհիվ անցյալ տարի մենք հայ ժողովրդին, երկրում բնակվող միջազգային հանրությանը եւ զբոսաշրջիկներին առաջարկեցինք հատուկ նախաձեռնություն՝ մեծ ծրագիր հինավուրց արվեստից մինչեւ ժամանակակից գեղանկարչություն, երաժշտությունից մինչեւ 3D Mapping: Այդ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար մեր դեսպանատնից լուրջ ջանքեր են պահանջվել, եւ ես կցանկանայի օգտվել հնարավորությունից, որպեսզի երախտագիտությունս հայտնեմ իմ աշխատակիցներին իրենց նվիրվածության համար: Վերջնական արդյունքը տպավորիչ էր, եւ ես անհամբեր սպասում եմ նոր նախաձեռնությունների ընթացիկ տարում:

 

Արդյո՞ք կորոնավիրուսի համաճարակը հարվածել է երկու երկրների համագործակցությանն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տնտեսությունը, զբոսաշրջությունն ու այլ ոլորտներ.  եթե այո, ապա որքա՞ն լուրջ է:

 

Կորոնավիրուսի բռնկումը չի ազդել և չի ազդի Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների մակարդակի վրա։ Ավելին, այն համերաշխությունը, որ ես ամեն օր ստանում եմ հայկական հաստատություններից ու քաղաքացիներից, ավելի է սերտացնում մեր կապերը։

 

Իտալիան շատ ծանր պահ է ապրում։ Ի տարբերություն սեպտեմբերի 11-ի, պատմությունը ծավալվում է առանց տեսանելի թշնամու, սակայն զոհերի եւ վարակված մարդկանց թիվը ցույց է տալիս սպառնալիքի ողջ լրջությունը, որը բխում է նենգ Covid-19-ից:

 

Իմ կառավարության որդեգրած կուրսը շատ պարզ է. լիակատար թափանցիկություն և առավելագույն համագործակցություն ԱՀԿ-ի, ԵՄ-ի, մեր գործընկերների և միջազգային հանրության հետ։ Ոչ մի այլ միջոց  չկա մարտահրավեր նետելու եւ հաղթելու այս համավարակին, բացի  մեր ջանքերի համակարգումը՝ կիսելով առաջադեմ եւ դժվար նվաճված փորձը: Համավարակները անտեսում է սահմաններն ու վարչական տարանջատումները։

 

Ես մշտապես կապի մեջ եմ Հայաստանի իշխանությունների հետ, շնորհակալ եմ նրանց համագործակցության, այդ վարակից տուժած Իտալիայի քաղաքացուն ցուցաբերվող օգնության համար։ Ես նաեւ բարձր եմ գնահատում ձեր մարմինների թափանցիկությունը, որ նրանք ցույց տվեցին վարակի դրսեւորման վաղ փուլում:

 

Երբ այս ճգնաժամը հաղթահարվի, իսկ այն կհաղթահարվի, մենք կգնահատենք այն վնասը, որը նա կհասցնի բիզնեսին, եւ կարճ ժամանակում կվերականգնենք այդ ընթացքում կորցրածը։ Թույլ տվեք ընդգծել, որ վարակը չի փոխանցվում ապրանքների միջոցով: Դեհ՝ իսկ առայժմ, այդ ոչ նյութական թշնամու դեմ պայքարը պետք է կլանի մեր ողջ եռանդը։

 

Իտալիան հարուստ փորձ ունի պատմամշակութային ժառանգության կառույցների և հուշարձանների վերականգնման գործում։ Հայտնի է, որ իտալական կողմը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ ունեցած փորձը կիսել Հայաստանի հետ։ Ո՞ր փուլում է փոխգործակցությունն այս բնագավառում:

 

Պատմական ժառանգության պահպանումն ու վերականգնումն, իսկապես, այն ոլորտներն են, որտեղ Իտալիան գտնվում է առաջատար դիրքերում։ 2019 թվականի հուլիսից Մշակութային ժառանգության կառավարման, արժևորման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոն (ROCHEMP) սկսել է իր աշխատանքը, և ես գոհ եմ հատկապես Հայաստանի իշխանությունների և փորձագետների միջև փոխգործակցությունից ՝ սկսած Rochemp-ի տնօրեն Անի Ավագյանից և Բոլոնիայի համալսարանի իտալացի գործընկերներից:

 

Շնորհակալություն, պարոն դեսպան՝ հետաքրքիր զրույցի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար