Արմինֆո. Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի թվիթերյան էջում զետեղված գրառման մեջ: ՙՄշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ», - գրել է արտգործնախարարը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է մարտի 13 - ի վիճակագրական տվյալները եւ կորոնավիրուսի ռիսկի ցուցանիշները, որոնց համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 127 երկրներում կազմել է, ընդհանուր առմամբ, 134 768 մարդ, այդ թվում՝ վարակվածների թվի վերջին տվյալները՝ 102 մարդ: Կորոնավիրուսից մահացել է 4 983 մարդ, ներառյալ մահվան ելքերի 8 նոր փաստ: Մինչ օրս ապաքինվել է 70 387 մարդ, որոնցից 1300 - ը ապաքինման նոր դեպքեր են ։
Հավելենք, որ Հայաստանի տարածքում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդանալու 6 դեպք, եւս մի քանի տասնյակ մարդ գտնվում է կարանտինային գոտում: Հարեւան Վրաստանում հիվանդացածների թիվը հասել է երեք տասնյակի, իսկ Իրանում հայտնում են ավելի քան 10 հազար մարդու վարակվելու մասին, գրեթե 500 մարդ մահացել է: