Արմինֆո. Կորոնավիրուսի ռիսկի պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է պաշտոնյաների և պատգամավորների մի շարք արտասահմանյան գործուղումներ։
Ըստ տարածված հաղորդագրության՝ չեղարկվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, սոցապնախարար Զարուհի Բաթոյանի և պատգամավոր Սոնա Ղազարյանի այցը ԱՄՆ, ովքեր պետք է մասնակցեին ՄԱԿ կանանց իրավունքների հարցերով նստաշրջանին: Չեղարկվել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և նրա տեղակալ Քրիստինե Գրիգորյանի այցը Ֆրանսիա, որոնք պետք է մասնակցեին կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառումներին։ Վարչապետի մեկ այլ որոշում վերաբերում է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի Դանիա կատարելիք այցի չեղարկմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6-ի։ Նախօրեին վարչապետը ստեղծված իրավիճակի կապակցությամբ ընդհատեց իր արձակուրդը և մասնակցությունը սահմանադրական հանրաքվեի "այո" քարոզարշավին: Այսօր Հայաստանում փակ են բոլոր կրթական հաստատությունները