Արմինֆո. Բելառուսը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ 10 մլն ծառ տնկելու ծրագրի շրջանակներում ։ Այս մասին մարտի 12-ին լրագրողներին հայտնել Է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
<Մենք սկզբունքորեն պատրաստ ենք տնկիների նման ծավալի մատակարարումներին։ Սակայն կան հարցեր, որոնք մենք պետք է կարգավորենք։ Կարծում եմ, որ առաջիկայում ինչ-որ դրական արդյունքների կհասնենք այդ ուղղությամբ>, - նշել է նա ։ Նախարարը դրական է գնահատել այն փաստը, որ Հայաստանը շատ լուրջ ուշադրություն է դարձնում իր տարածքի անտառապատմանը ։
< Բելառուսի Հանրապետությունում անտառները զբաղեցնում են երկրի տարածքի գրեթե 40% - ը: Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 11 տոկոս, եւ ուրախալի է, որ դուք ձեր առջեւ խնդիր եք դնում մինչեւ 2050 թվականը այդ թիվը առնվազն կրկնապատկել>, - հայտարարել է Դրոժժան:
<Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի աջակցենք։ Մենք բավականին լավ փորձ ունենք անտառտնտեսության վարման գործում ՝ սկսած եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ տնկանյութի աճեցումից մինչև մինչև անտառի գույքագրում, վարչարարություն, հատումներ և այլն>, - տեղեկացրել է նա ։ Նրա խոսքով, անտառային ոլորտում համագործակցության հարցերը կքննարկվեն ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: Դրոժժան հիշեցրել է, որ 2018 թվականին բելառուսական կողմը 50 հազար տնկի է մատակարարել Հայաստան, և հիմնվել է, այսպես կոչված, բարեկամության անտառ:
Հավելենք, որ վավերացնելով Փարիզյան համաձայնագիրը ՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչեւ 2050 թվականը 285 հազար հեկտարով ավելացնել անտառային տարածքների ծավալները, ինչը ենթադրում է 800-900 մլն ծառերի տնկում։ Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով պետք է տնկվի մինչև 30 մլն տնկի ։ Այս գործընթացը ենթադրում է նոր տնկարանների ստեղծում, լրացուցիչ աշխատատեղերի բացում, ակտիվ փոխգործակցություն անտառին հարող համայնքների հետ և այլն ։