Արմինֆո.Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերի 2118 վարկառու ստացել է 5% գումարի վերադարձ (cashback)՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում ժամանակացույցով վճարած տոկոսագումարներից: Այս անգամ պարտաճանաչ վարկառուներին պարգևատրված գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ:
Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր՝ սկսած 10.28% փաստացի տարեկան տոկոսադրույքից, մինչև 150 մլն ՀՀ դրամ սահմանաչափով և 10 տարի մարման առավելագույն ժամկետով:
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումներով` https://goo.gl/t5yZYv և https://goo.gl/4QXUze կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով: