Արմինֆո.Արցախի իշխանությունները փորձում են կանգեցնել հեռացող գնացքը՝ եթե ոչ մտրակով, ապա քաղցրաբլիթով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
"Արցախում մենք այսօր ականատես ենք դեռևս գործող իշխանության՝ նախագահի իր թեկնածուի դրամական դիմակահանդեսում հանրությանը ներգրավելու միջոցով մեղքերը քավելու փորձին։ Այս շատ հանդուգն գաղափարը միտված է ցինիզմով ընտրողի կամքը բարոյապես ճնշելուն՝ բռնաճնշումներով ճնշելու հնարավորության բացակայության պայմաններում։ Այլ հնարավորություն նրանք, պարզապես, չունեն։ Թե ինչ դուրս կգա դրանից ՝ պարզ կդառնա նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներից", - նշել է նա։
Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին հիմնական մրցակիցներն են նախկին պետնախարար, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Արայիկ Հարությունյանը, և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Հարությունյանին աջակցում են Արցախի գործող իշխանությունները, Մայիլյանին՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ևս մի քանի քաղաքական ուժեր։ Ընդհանուր առմամբ, Արցախի ԿԸՀ-ում գրանցվել է նախագահի 12 թեկնածու։
Սարգսյանի գնահատմամբ ՝ միանգամայն շոշափելի սխեմայի շրջանակներում իշխանության թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանը, բոլորի աչքի առջև ընտրողներին դրամական օգնություն եւ խոստումներ է առաջարկում։ Ընդ որում, նախկին պետնախարարը հայտարարում է, որ փող բաժանելով՝ ընտրողին թախանձագին խնդրում է ոչ մի կերպ այդ ՙօգնության՚ հետ չկապել իր ձայնը։ Ընդդիմությունը նման փաստարկումը գնահատում է որպես իշխանության կոռումպացված դրածոյի երեսպաշտություն՝ պահանջելով հանել Հարությունյանին նախընտրական մրցապայքարից և նախագահ Բակո Սահակյանի ու երկու ուժայինների հրաժարականը՝ որոնք պայմաններ են ապահովում նման քարոզարշավի համար։
Նման իրավիճակը վերլուծաբանը պայմանավորում է Արցախի վերնախավի 2015 թվականի բերձորյան գործողություններով, պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելով, հասարակության համար իր հետադիմական էությունը դրսևորած այլ գործողություններով: Արցախում տասնամյակներ շարունակ գործող ֆեոդալական-ոստիկանական ռեժիմը հասարակությանը հետ է մղել չքավորության խորշը՝ մարդկանց զրկելով սեփական ճակատագրի վրա ազդելու հնարավորությունից։ Այդ ամենը պահպանվել է տարբեր բռնաճնշումներով և արտաքին սպառնալիքի շանտաժով և աջակցություն է ստացել Հայաստանի ղեկավարությունից։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ հենց 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունն է խարխլել Արցախում նկարագրված կարգի գործունեության հիմքը։ Իրավիճակը սկսել է սրընթաց փոխվել, իսկ վախի պայթած մթնոլորտը հանգեցրել է հասարակության վրա իշխանության ազդեցության զգալի կորստի և, համապատասխանաբար, նրա անզորության հասարակության պահանջների հանդեպ ։ Ավանդական ռեպրեսիվ ապարատի խափանման վերջին դրսևորումը դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաների դեմ ոստիկանության կիրառման անհնարինությունը։
"Հետևաբար, իշխանությանը մնացել է միայն ընտրակաշառքի ռեսուրսը՝ զուգահեռաբար այդ ընտրակաշառքի "գաղափարական ապահովմամբ"։ Արցախցիներին ներշնչում են, որ իսկական ղեկավարը նա է, ով կարող է "օգնել մարդկանց"։ Թե ինչի վրա հույս դնում իշխանությունը՝ դժվար է հասկանալ։ Ըստ երևույթին, այդ մարդկանց թվում է, թե իրենք կարող են համոզել հայրենակիցներին համակերպվել այն ճակատագրին, որն իրենց առաջարկում են", - ամփոփել է Սարգսյանը ։