Արմինֆո.Կորոնավիրուսի համավարակի պատճառով "Արմենիա" ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների մեծ մասը:
Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։ ՙՀարգելի գործընկերներ և ուղևորներ, Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի:
Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին: Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները: Մաղթում ենք Ձեզ առողջություն՚, - գրել է Գևորգ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համավարակ է հայտարարել COVID-19-ի հետ կապված իրավիճակը։ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում շարունակում է աճել, եւ մարտի 12-ին հասել է 122 926-ի, հաղորդում է South China Morning Post թերթը, որը վարում է ողջ աշխարհում վարակվածների, մահացածների և առողջացածների թվի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հաշվարկ։ Ընդ որում, մայրցամաքային Չինաստանին բաժին է ընկնում հիվանդության 80 793 հաստատված դեպք, դրա սահմաններից դուրս վարակվածների թիվը գերազանցել է 37 հազարը ՝ անցած օրվա ընթացքում ավելանալով 4,9 հազարով: Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացության 4 601 դեպք կա, Չինաստանի մայրցամաքային մասում ՝ 3 169, Իրանում՝ 9 հազար (354), Հարավային Կորեայում ՝ 7 869 (66), Իսպանիայում ՝ 2 140 (48), Ֆրանսիայում ՝ 1 784 (33), Գերմանիայում ՝ 1 296 (երկու), Ֆրանսիայում ՝ 1 126 (19), Ճապոնիայի տարածքում (ներառյալ ուղեւորները եւ Diamond Princess զբոսանավի անձնակազմը) ՝ 1 281 (19), ԱՄՆ - ում ՝ 987 (31), Շվեյցարիայում ՝ 476 (երեք), Մեծ Բրիտանիայում ՝ 456 (ութ), Նիդեռլանդներում ՝ 382 (չորս), Շվեդիայում ՝ 326 (մեկ), Նորվեգիայում ՝ 277, Բելգիայում ՝ 267, Ավստրիայում ՝ 206, Բահրեյնում ՝ 189, Սինգապուրում ՝ 178, Մալայզիայում ՝ 149, Հոնկոնգում՝ 129 (երեք), Դանիայում ՝ 113, Ավստրալիայում ՝ 112 (երեք): Վարակման 100-ից պակաս դեպք է գրանցվել աշխարհի 96 երկրներում և շրջաններում ։ Կորոնավիրուսի պատճառով մահեր են գրանցվել Իրաքում (6), Սան Մարինոյում, Ֆիլիպիններում եւ Լիբանանում (2-ական), 1-ական՝ Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Կանադայում, Եգիպտոսում, Թաիլանդում, Թայվանում, Ֆիլիպիններում, Ալբանիայում, Արգենտինայում, Մարոկկոյում, Պանամայում, Բուլղարիայում: Ընդհանուր առմամբ, աշխարհում բուժվել է ավելի քան 67 հազար մարդ։