


Արմինֆո.2021 ֆինանսական տարում Հայաստանին եւ Արցախին տրամադրվող օգնության ավելացմանն աջակցելու վերաբերյալ նամակը ստորագրել են 75 կոնգրեսականներ ԱՄՆ 23 նահանգներից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի ծառայությունից։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներ Փալոնեին, Շպեյերին, Շիֆին եւ մյուս բոլոր օրենսդիրներին, ովքեր ստորագրել են նամակը, որն ուղղված է Արցախի եւ Հայաստանի համար նպատակային, ապագային ուղղված օգնության փաթեթի առաջխաղացմանը եւ ներդրում է խաղաղության եւ ժողովրդավարության գործում:
ANCA-ում նաեւ տեղեկացրել են, որ Կոնգրեսում ստորագրման համար տարածված նամակը ներառում է հետեւյալ բյուջետային հարցումները. 1,5 մլն դոլար հատկացնել Արցախում ականազերծման եւ տարածաշրջանային վերականգնողական ծառայությունների հուսալի ֆինանսավորման համար, 100 մլն դոլար տրամադրել Հայաստանի տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության եւ անվտանգության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Պետդեպարտամենտի գծով օգնության համար:
"Ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության և USAID-ի կողմից Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ շփվելու պաշտոնական կամ ոչ պաշտոնական սահմանափակումը չեղարկելը։ Եվ, ամենակարեւորը, ԱՄՆ - ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցումը այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել, որ Բաքուն դադարեցրել է բոլոր ագրեսիվ գործողությունները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ", - տեղեկացրել են ANCA-ից:



