Արմինֆո.Օսկարակիր կոմպոզիտոր Լյուդովիկ Բուրսը և աշխարհահռչակ հոլանդացի դիրիժոր Էռնստ վան Թիլը Երևան են բերում «Արտիստը» ֆիլմի ցուցարությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։
2020 թվականի ապրիլի 6-ին հանդիսատեսին կներկայացվի ֆիլմ.ամերիկյան կինոմատոգրաֆիայի մշակույթի և գիտության ակադեմիայի հաղթող, «Օսկար»-ի 5 անվանակարգերում հաղթած` «Լավագույն երաժշտություն», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն տղամարդու դեր», «Լավագույն հագուստի ձևավորում»։
Ֆիլմին անդրադարձել են նաև «Կանն» փառատոնի ժյուրիի անդամները, այն արժանացել է BAFTA-ի 7 մրցանակի և 3 «Ոսկե գլոբուս» արձանիկի։ Միջոցառումը լավ առիթ է ծանոթանալու երաժշտության և դասական կինոմատոգրաֆիայի կախարդական աշխարհին։ Ֆիլմի երաժշտության հեղինակ և կատարող, օսկարակիր Լյուդովիկ Բուրսը անձամբ կկատարի դաշնամուրի բոլոր սոլո հատվածները՝ հոլանդացի դիրիժոր Էռնստ վան Թիլի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։
Կինոհամերգը մեծ հաջողություն է գրանցել Լոնդոնի Royal Albert Hall-ում, Սիդնեյի «Sydney Opera House»-ում, Փարիզի Philharmonie De Paris-ում, Բորդոյի Opéra National de Bordeaux-ում, Բրյուսելի Opéra National de Bordeaux-ում և այլ քաղաքներում։
Միջոցառումը իրականացվելու է ոչ առևտրային կազմակերպությունների Sure հարթակի և Mastercard ընկերության մեծ աջակցությամբ։ Միջոցառման գործընկերն է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որն ընդգրկել է ֆիլմը Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում։ Այս նախագիծը Mastercard ընկերության և Sure հարթակի առաջին համագործակցությունն է Հայաստանում։
«Արտիստը» կինոհամերգի տոմսերը կարելի է ձեռք բերել lastick.am կայքում։