Արմինֆո.Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
<Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը>,- գրել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ