Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կոչ է արել Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև նախկին նախարարներ Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին և Արամ Հարությունյանին ինքնակամ վերադարձնել թալանը: Իր հայտարարությունը վարչապետն արել է մարտի 11-ին Տաթեւում՝ ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում։
"Վերադարձրեք թալանը: Դուք չեք փախչի, Եվրոպայում չեք թաքնվի։ Կոպեկ առ կոպեկ դուք պետք է վերադարձնեք, Որպեսզի դա ուղղորդենք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության գործին։ Ես խորհուրդ եմ տալիս վերադարձնել կամավոր հիմունքներով, հակառակ դեպքում բերման կենթարկենք: Այլ տարբերակ չկա", - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքը ցնցված էր բանակի վիճակի մասին առաջին իսկ զեկույցից։ "Ինքը ՝ Սերժ Սարգսյանը, խոսում էր այն մասին, որ մեր տղաները կռվում են 80-ականների զենքով ։ Բայց եթե դուք պաշտպանել եք Արցախը, ապա ինչու՞ են Հայաստանն ու Արցախը 2018 թվականի դրությամբ ունեցել հակաօդային պաշտպանության ավերված համակարգ" ,- նշել է վարչապետը, հիշեցնելով, որ զինվորների համար նախատեսված սննդամթերքն օգտագործվել է Մանվել Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար ։ "Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ կերել է զինվորների համար նախատեսված սնունդը",- հարց է տվել Փաշինյանը, պատմելով, որ ինքն անձամբ, 2018 թվականի մայիսին դիրքերում փորձել է զինվորական փայը և տառապել է ստամոքսի ցավերից։ "Իմ առաջին հանձնարարականը վերաբերում էր զինվորական սննդի կարգի եւ որակի փոփոխությանը, քանի որ "ատկատների" համար մթերքներ էին մատակարարում որոշ բարձրաստիճան անձինք։
Դուք թալանել եք բանակը, որպեսզի պաշտպանե՞ք Արցախը",- նշել է նա, հավելելով, որ այսօրվա դրությամբ որակյալ սնունդ է տրամադրվում 43 բանակային զորամասերում։ Ինչ վերաբերում է բանակում տիրող իրավիճակին, ապա այստեղ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ բանակը հագեցած է ժամանակակից սպառազինությամբ, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգով: