Արմինֆո. Ֆրանսիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների շարունակմանը: Ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել Է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը՝ անդրադառնալով ադրբեջանահայկական պետական սահմանին տիրող լարվածությանը։
"Հուսով եմ, որ 2020 թվականին կողմերի միջեւ լարվածություն չի լինի, եւ բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն ։ Մենք միշտ կաջակցենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին", - նշել է դիվանագետը։
Նշենք, որ մարտի սկզբից հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրում է նկատվում։ Փոխհրաձգության արդյունքում հայկական կողմը հայտնել է մեկ զինծառայողի զոհվելու և երկրորդ զինծառայողի վիրավորվելու մասին: Ադրբեջանական կողմը հաղորդել է երկու սահմանապահների զոհվելու մասին։ Հրադադարի ռեժիմի վերջին խախտումը գրանցվել է նախօրեին՝ Նախիջևանի ուղղությամբ։ Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ պայմանագրային զինծառայող է զոհվել։