Արմինֆո. Ryanair ավիաընկերությունը դադարեցնում է Երևանից Իտալիա և հակառակ ուղղությամբ բոլոր թռիչքները՝ մինչև ապրիլի 8-ը ներառյալ: Այս մասին հայտնում է <Ինտերֆաքս> -ը ՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը ։
Ryanair - ը այդ քայլը կապում է կորոնավիրուսի պատճառով երկիրը փակելու իտալական իշխանությունների որոշման հետ։ <Բոլոր ուղևորները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակներով։ Ուղեւորները, որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան անվճար տեղափոխել իրենց թռիչքը՝ փոխարինելով մինչև մարտի 13-ն իրականացվելիք ցանկացած չվերթով>,- հյատնել է ավիաընկերությունը:
Մինչդեռ, մարտի 10-ի ցերեկը Միլանից Երեւան ժամանել է 40 ուղեւոր: <Բոլորը անցել են անհրաժեշտ բուժզննում: Նրանց մոտ կորոնավիրուսի որևէ ախտանիշ չի հայտնաբերվել>, - հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը ։ Հռոմից Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է այսօր երեկոյան: