Արմինֆո.<Զվարթնոց> միջազգային օդանավակայանը հանդես է եկել նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:
<Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ>,- նշվում է հայտարարության մեջ:
ՌԻԱ Նովոստիի համաձայն ՝ COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 104 երկրներում հասել է 110 հազարի, որոնցից 81 հազարը բաժին է ընկնում Չինաստանին: Չինաստանում հիվանդության զոհ է դարձել արդեն 3136 մարդ, գրեթե 60 հազարն ապաքինվել է ։ Եվրոպական երկրների շրջանում ամենաբարդ իրավիճակն Իտալիայում է. վարակվածների թիվը գերազանցել է 9100- ը, որից 463-ը մահացել է: Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատվել է 20 մարդու մոտ ։ Հայաստանում կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել. Թեհրանից Երեւան ժամանած հիվանդ տղամարդն իրեն լավ է զգում և տագնապալի ախտանիշներ չունի: