Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի ծառայության հաղորդման համաձայն, պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը։
Խոակին Կապարոսը հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և, հատկապես, «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ 2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Աբրահամ Խաշմանյանի հրաժարականից հետո, որին նախորդել էր ֆուտբոլի ազգային հավաքականի 1:9 հաշվով պարտությունը Իտալիայի հավաքականից: