Արմինֆո. Մարտի 9-ին դատարանը բավարարել է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը ։ Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ։
Հիշեցնենք, որ Մայրապետյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ավելի վաղ նրան թույլ էին տվել բուժման մեկնել արտասահման ։ Մինչդեռ նա չի վերադարձել hանրապետություն և չի ներկայացել քննչական մարմին, իսկ նրա երաշխավորները նույնպես չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել և 15-ական միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին: Հիշեցնենք, որ Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: