Արմինֆո. Ապրիլի 16-ից Անապայից Երեւան ուղիղ ավիաչվերթներ կիրականացվեն: Թռիչքները կատարելու է Armenia Airways ավիաընկերությունը։
<2020 թվականի ապրիլի 16-ից Անապայի միջազգային օդանավակայանից Armenia Airways ավիաընկերությունը կանոնավոր ավիահաղորդակցություն կբացի Երևանի հետ ։ Ուղիղ չվերթները կիրականացվեն ВАЕ146-300 օդանավերով շաբաթական երկու անգամ՝ ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի: Անապա ժամանման ժամանակը 12.30 է, Երեւանից մեկնման ժամանակը՝ 14.00>, - հստակեցրել են Անապայի օդանավակայանի մամուլի ծառայությունում ։ Ուղեւորներն արդեն կարող են տոմս գնել տոմսարկղերում կամ փոխադրողի պաշտոնական կայքի միջոցով: