Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով կոչ է արել քաղաքացիներին <Այո> - ի քարոզարշավին ցանցային բնույթ հաղորդել:
Նրա խոսքով, այն կողմնակիցները, ովքեր տարբեր պատճառներով չեն ներգրավվել <Այո> - ի շտաբի աշխատանքներում, կարող են իրենց աշխատատեղերում, բնակության վայրերում, ընտանիքի անդամների ներգրավմամբ ձեւավորել իրենց թիմերն ու քարոզարշավ իրականացնել: Այդպիսով, ինչպես նշել է վարչապետը, կստեղծվի ցանցային համակարգ, իսկ հանրաքվեի օգտին շարժումը կունենա ոչ թե պաշտոնական, այլ՝ համաժողովրդական բնույթ։ <Դուք Ձեզ համարեք Այո-ի քարոզչության առաջնորդ՝ դրա իրականացման համար օգտագործելով բոլոր պատեհ առիթները՝ սուրճի ընդմիջումները, լանչի, զբոսանքի ժամանակը>,-նշել է նա: