Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում <Այո>-ի քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ։
Վարչապետը համաձայնել է միայնակ տարեց կնոջ բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությանը, սակայն կտրականապես մերժել է աջակցել գյուղի բնակչին, ով բողոքել է վագոն-տնակում բնակվելու համար: <Դու առողջությունդ տեղը, ջահել տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես>,-հայտարարել է վարչապետը ։ Նա նշել է, որ ինքն էլ տուն չի ունեցել, բայց 24 ժամ աշխատանքի շնորհիվ կարողացել է 3 սենյականոց բնակարան ստեղծել 3 -րդ մասում: Նիկոլ Փաշինյանը մատնանշել է Ստեփանավան - Գյուլագարակ ճանապարհի շինարարության ավարտը, ապահովվել է զբոսաշրջային հոսքի 14 տոկոս աճ: Իրականացվում է երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման ծրագիր, ներդրվել է եկամտահարկի վերադարձի ծրագիր, շարունակվում է <Աշխատիր, Հայաստան> ծրագրի իրականացումը: <Պետք է այդ բոլորից օգտվել, այլ ոչ թե նստել ու բողոքել։ Ի վերջո, դա արժանապատվության հարց է ։ Դու առողջ մարդ ես, և պետք է աշխատես, որ վաստակես ու քո անկյուն կառուցես: Վարչապե՞տն է քո տունը սարքելու>- ասել է կառավարության ղեկավարը։