Արմինֆո.Արցախում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել, տեղեկացնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր ՀՀ՝ հետազոտության համար: Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:
<Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը>,- նշվում է կառավարության հայտարարության մեջ: