Արմինֆո.2020թ. մարտի 5-ին Ֆրանսիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարությանը հայտնել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Օրեր առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրել էր, որ եվրոպական 22 երկրներ արդեն լիովին ավարտել են ՀԸԳՀ-ի վավերացման գործընթացը, եւս 5-ը գտնվում են ավարտական փուլերում: