Արմինֆո. Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները Տավուշի հատվածում կրկին դիմել են սադրիչ գործողությունների։
Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրառում է կատարել Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՙԱրդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա՚, - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Նշենք նաև, որ այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնում։