Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպման ժամանակ մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել բազմակողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ ներառյալ երկու երկրների համագործակցությունն այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄՍՀԿ), ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են հունիսին Նուր-Սուլթան քաղաքում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական հանդիպման շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Զրույցը վերաբերել է նաև Ալմաթի քաղաքում Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման կենտրոնի գործունեությանը, որի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրված է հայկական կողմը: