Արմինֆո. Վրաստանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ երկրի տարածքով հայկական բեռնատարներով իրանական ապրանքների փոխադրման հարցի շուրջ։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Վրաստանի տարածքով տարանցմամբ երթևեկող բեռնատարները կուղեկցվեն, եւ եթե ընդունող կողմը դեմ չլինի, ապա մեքենաները կհասնեն նշանակման կետ: "Մենք արդեն պարզել ենք, որ ընդունող կողմը ապրանքների ընդունման համար նոր պայմաններ չի ներկայացնում ։ Այդպիսով, իրանական ապրանքներով բեռնված մեքենաները կկարողանան հասնել նշանակման վայր։ Բանն այն է, որ մեր գործընկերները չէին ցանկանա, որ եթե երրորդ երկրները չընդունեն այդ բեռնատարները, մեքենաները կուտակվեն Վրաստանի տարածքում", - պարզաբանել է Փաշինյանը։
Նշենք, որ մարտի 3-ին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ իրանական ապրանքներով մոտ 60 հայկական բեռնատարներ մնացել են Վրաստանի հետ սահմանին։