Արմինֆո. Եթե մենք որոշենք, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, ապա կտեղեկացնենք այդ մասին։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ եթե մինչ օրս նման նախաձեռնություն չի եղել, ուրեմն կառավարությունը դրա անհրաժեշտությունը չի տեսնում։
"Եթե Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս հարցը լուծել հանրաքվեի միջոցով, ապա երկրի քաղաքացիները կարող են դրա անհրաժեշտության հարցը բարձրացնել քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ Այս հարցը բացառապես իրավական հարթության մեջ է ։ Եւ պետք է ուսումնասիրել այդ օրենքի բոլոր դրույթները: Մենք եւս մեկ անգամ կքննարկենք այդ հարցը", - ասել է Փաշինյանը։