Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ պլանային բնույթ էր կրում, և դա ամենևին էլ առաջին նման հանդիպումը չէ։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը։ "Մենք գիտենք նրանց ծրագրերի մասին, քանի որ համագործակցում ենք համանախագահների հետ եւ լիովին վստահում ենք նրանց: Երևանը տեղյակ էր այդ հանդիպման մասին, և այն մեզ մոտ անհանգստություն չի առաջացնում։ Միակ բանը, որին մենք արձագանքել ենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն է, թեև դրանում, եթե անկեղծ լինենք, նոր կամ անսպասելի ոչինչ չի եղել", - հայտարարել է Մնացականյանը, ընդգծելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է այդ հայտարարությանը։
"Թուրքիան չի կարող դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Մենք շարունակում ենք աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ և համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ", - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը ։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը( Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ։ Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում։ Մեկնաբանելով այդ հանդիպումն ու հաշտության բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավման հեռանկարները՝ Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, մասնավորապես, ասել է. "Հաշվի առնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությունը, ինչն արտացոլվում է նաեւ Ադրբեջանին միակողմանի ռազմական եւ քաղաքական աջակցության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, Թուրքիան չի կարող որեւէ դեր խաղալ այդ հակամարտության խաղաղ կարգավորման գործում": -գ-
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, արձագանքելով Չավուշօղլուի հայտարարությանը, մեջբերել էր Նոր Կտակարանի ղեկավարին.