Արմինֆո. Անկարան մշտապես հայտարարում է տարածաշրջանի վրա իր ազդեցության մասին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Չավուշօղլուի հետ կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու Թուրքիայի ցանկության հետ ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը ։
Նա նշել է, որ նախորդ իշխանությունը մեծ սխալ է թույլ տվել՝ ստորագրելով <Ցյուրիխյան արձանագրությունները>, որտեղ նշվել է Անկարայի դերը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում ։ Թեև Իգիթյանը նկատել է, որ այսօրվա դրությամբ <Ցյուրիխյան արձանագրությունները>, այսպես թե այնպես, դուրս են եկել շրջանառությունից ։
<Ես կարծում եմ, որ Հայաստանի արտգործնախարարը բավականին հստակ նշել է, թե ինչով պետք է զբաղվի Թուրքիան. նա պետք է ինքն իրեն բուժի։ Սակայն, եթե մենք
ավելի խորն ենք մտածում՝ ինչ է ուզում Չավուշօղլուն, և կարող են արդյոք նրա մոտեցումները օգնել տարածաշրջանին, ապա տեսնում ենք, որ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը հակասում է ոչ միայն Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև՝ ԵԱՀԿ ՄԽ ողջ պատմության ընթացքում համանախագահների բոլոր հայտարարություններին: Այսինքն ՝ Չավուշօղլուն իր հայտարարության մեջ առնվազն երկու սկզբունք չի նշել։ Այն է, որ լուծումը պետք է լինի ՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև գլխավոր սկզբունքը՝ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ։ Այն, ինչ առաջարկում է Թուրքիայի արտգործնախարարը, միմիայն սրում է իրավիճակը>, - նշել է պատգամավորը։
Իգիթյանի խոսքով ՝ Չավուշօղլուի հայտարարությանը պետք չէ շատ լուրջ վերաբերել։ <Մի քանի տարի առաջ Թուրքիան հայտարարեց տարածաշրջանում իր քաղաքականության մասին, ըստ որի ՝ հարևանների հետ խնդիր չպետք է ունենա ։ Բայց այսօրվա դրությամբ դժվար է հարևաններ գտնել, որոնց հետ Թուրքիան խնդիրներ չէր ունենա ։ Այնպես որ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունն ու Մինսկի խմբի ներկայացուցիչները Անկարային լրջորեն կդիտարկեն որպես խաղացող, որը կկարողանա դրական ազդեցություն ունենալ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա>, - եզրափակել է պատգամավորը