Արմինֆո.Ռուսաստան իմ մուտքի արգելքի մասին տեղեկատվությունն ապատեղեկատվություն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։
Մարտի 3-ին <Հրապարակ> օրաթերթը, հղում անելով իր որոշ աղբյուրների, տարածել է <ոչ պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի ՝ Ռուսաստանի իշխանությունները սահմանափակել են Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը երկիր 5 տարով>։
Ուշագրավն այն է, որ <Հրապարակի> <տեղեկատվությունն> անմիջապես վերցրել ու տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ որոշ դեպքերում այդ <լուրը> որակելով՝ որպես Արցախում Մայիլյան-Բաբայան տանդեմի իշխանության գալու Մոսկվայի ցանկության բացակայության վկայություն: Ադրբեջանցի գործընկերները հայկական <Հրապարակի> <տեղեկատվությունը> դիտարկում են՝ որպես Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի նախագահության աճող շանսերի վկայություն:
Մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայան պաշտպանում է հանրապետության ԱԳՆ գործող ղեկավար Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Մայիլյանի հիմնական մրցակիցը Արայիկ Հարությունյանն է, որին սատարում են Արցախի գործող իշխանություններն ու Հայաստանի նախկին իշխանությունները։
Իսկ հիմա փորձենք անել սեփական եզրակացությունները` hամառոտ: <Նոր Հայաստանի> դեմ աշխատող <Հրապարակն> ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում ՝ ի շահ <անցյալի թեկնածու> Արայիկ Հարությունյանի ։ Եվ, ուշադրություն` հօգուտ Ադրբեջանի ։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում հարևան երկրի ԶԼՄ-ներում ուրախ էմոցիաների պոռթկումը ՝ կապված Մայիլյանի և Բաբայանի ՝ Ռուսաստան այցերն արգելելու <նորության> հետ։ Մնացած եզրահանգումները թողնում ենք արցախցի ընտրողներին։