Արմինֆո.Հաճախորդները նաև հնարավորություն ունեն ստեղծել PIN կոդ։ Քարտային նոր մշակույթի մասին հայտարարած IDBank-ը բացի նոր քարտատեսակներից առաջարկում է նոր՝ արդիական լուծումներ. hաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները՝ IDBank-ն այլևս քարտի հետ թղթային PIN կոդ չի տրամադրում։ Հաճախորդն ինքն է ակտիվացնում քարտը բանկոմատի միջոցով և ստեղծում է PIN կոդ, ինչը, բացի հարմարավետությունից, ապահովում է նաև տեղեկատվական անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ։
Ծառայությունն առայժմ հասանելի է IDBank-ի, Ամերիաբանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և նման հնարավորություն ունեցող այլ բանկոմատներում։ Քարտի ակտիվացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է տվյալ քարտատեսակի պայմաններում՝ Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am:
Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող թվային ծառայություններն ու նոր լուծումներ առաջարկում հաճախորդի հարմարավետության համար։