Արմինֆո.«ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ Հանրային ոլորտի տասնյակ կազմակերպություններ՝ ընկերություններ, քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, ստորագրահավաք են սկսել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գերկարևորություն հանդիսացող «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման շուրջ, որի գերնպատակն է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և ջրի մակարդակի բարձրացման համար լրացուցիչ մինչև 165 մլն ջրաքանակ տեղափոխել, որը երբևիցէ չի գործել: Այդ մասին ասվում է :
«ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի [1]համաձայն` «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչև 165 մլն խմ/վ ջուր, որը լճի ջրային հաշվեկշռ մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Սակայն 2004թ. պաշտոնական բացումից ի վեր այդ հանգույցը չի գործել և ներկայումս էլ չի գործում: Ընդհանուր «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ:
«Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից, համաձայն գործող ՀՀ օրենսդրությանը և օրենքների, անհապաղ և ողջ ծավալով շահագործել «Որոտան-Արփա» ջրատար թունելը՝ ի շահ Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, շահառուների խնդիրների լուծմանը և պետության զարգացմանը», - նշվում է պահանջագրի տեքստում:
[1] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=77102