Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հաղորդագրությանը:
«Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: »,-գրել է Մնացականյանը թվիթերյան էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ։
Չավուշօղլուն միջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում: