Արմինֆո. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առկա արդյունավետ համագործակցության զարգացման ուղիները և անդրադարձել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող մի շարք աշխատանքներին: Գործընկերները սերտ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: