Arminfo.info


 Երկուշաբթի, 2 Մարտի 2020 16:25
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի վարչապետը կարծում է, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը

Հայաստանի վարչապետը կարծում է, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նշել, որ այս օրն արձանագրված է՝ ի նշանավորումն Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությամբ: «Իմ լրագրողական և քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ պատմությունների եմ առնչվել, լսել, թե ինչպես է զրոյից, ըստ էության ոչնչից, ստեղծվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, երբ բազմաթիվ մարդիկ, 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց մասնագիտական գործունեության մեջ, իրենց կյանքի հետագա ծրագրերում, նվիրվել են Հայաստանի  դիվանագիտական կորպուսի հիմնադրմանը: Ես ուզում եմ ընդգծել այս գործում մեր բազմաթիվ սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը, որոնք միացել են այդ գործընթացին և բազմաթիվ հայաստանցիներ, ովքեր,  ինչպես ասացի, գուցեև իրենց կյանքը պլանավորելիս երբեք չեն մտածել, որ պիտի անկախ պետության, անկախ հայրենիքի դիվանագիտական ծառայությունն իրականացնեն: Եվ ահա այսպես, քարը քարի վրա դրվելով, ի վերջո Հայաստանի դիվանագիտական համակարգը կայացել է և կայանում է որպես ինստիտուտ: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մեր դիվանագիտությունը մեր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաջողություններ, իհարկե եղել են նաև որոշակի խնդիրներ, ձախողումներ և այս պրոցեսը մենք պետք է անցնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ ձևակերպենք և  ուղենշենք մեր հետագա անելիքները:

 

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ինչ օրակարգ է ինքն իր մեջ ձևակերպել պետական կառավարման և դիվանագիտական համակարգերի համար: «Կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը, որովհետև ինչքան էլ բնական լինի ինչ-որ առումով, այդ բարդույթը, կարծում եմ, մեզ որոշ տեղերում շատ է խանգարում: Բայց մյուս կողմից, առանձին վերցված դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը կամ այդ  դժվարությունը հաղթահարել, որովհետև այդ դժվարությունը պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, այդ դժվարությունը պետք է հաղթահարվի պետական ողջ ինստիտուստի ամեն սուբյեկտի, ամեն կառույցի մակարդակում, որովհետև կարծում եմ, որ արտաքին աշխարհում դիվանագիտությունն արտահայտում է այն հոգեբանությունը, որն արմատացած է երկրի ներսում, ուղղակի դիվանագիտական մակարդակում երբեմն գուցե դա ավելի տեսանելի է լինում»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա:

 

«Այն կարգախոսը, որ մենք այս տարի որդեգրեցինք դիվանագիտական հավաքին ընդառաջ՝ «Ինքնիշախանություն, համահայկականություն և փոխգործակցություն», ընդհանուր  առմամբ հենց այս նպատակադրումն ունի իր մեջ, եթե կարելի է այսպես ասել՝ գենետիկ մակարդակում: Եվ մենք պետք է աշխատենք հենց այս հոգեբանությամբ: Բայց միևնույն է, դիվանագետներին ես այստեղ որոշակի լիդերության գործառույթ եմ վերապահում, որովհետև իմ պատկերացմամբ դիվանագետն այն մարդն է, ով հավատում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, կարող է փոխել ճակատագրեր, կարող է փոխել սեփական երկրի, ժողովրդի ճակատագիրը, և հենց այս առաքելությունը պետք է դրված լինի մեր դիվանգիտական ծառայության, բնականաբար, նաև մեր ամբողջ պետական կառավարման գործունեության հիմքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքով՝  սա պետք է լինի նաև ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանությունը՝ սկսած գործարարից և վերջացրած հանրային ծառայողով: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտությունն  այս հոգեբանությունը պետք է ներկայացնի արտաքին աշխարհին և այս հոգեբանական փոփոխության արգասիքը պետք է լինի  աշխարհի վերաբերմունքի փոփոխությունը մեր նկատմամբ: «Ընդհանուր առմամբ, մենք շատ բարդ, սակայն կենսական խնդիր ենք դրել մեր առաջ, և այդ խնդիրը հետևյալն է՝ մեր երկրի ինքնագնահատականը և ուրիշների գնահատականը մեր երկրի նկատմամբ փոխելը: Եվ սա է այն ռազմավարական խնդիրը, որ մենք պիտի լուծենք: Եթե ավելի պարզ ձևակերպելու լինեմ, մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 և եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու և այդ նպատակին ծառայելու:

 

Շնորհավորելով բոլոր ներկաներին՝ ուզում եմ մեր դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչներին կրկին շնորհավորել և շնորհակալություն հայտնել մատուցած ծառայությունների համար: Ուզում եմ հավաստիացնել, որ լիարժեքորեն և անկեղծորեն հավատում եմ, որ այսօր մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ պոտենցիալը՝ փոխել աշխարհը մեր մասով և փոխել աշխարհի վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ: Մենք ինքնիշխան պետություն ենք, և մեր գործունեության ամեն օրվա հետ մեր ինքնիշխանության մակարդակը պիտի բարձրանա: Մեր պետական ամբողջ քաղաքականության փիլիսոփայությունն իրոք պետք է հենվի համահայկականության տրամաբանության վրա, և ինչպես ասել եմ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա որպես համայն հայության ներկայացուցիչ աշխարհի հարթակներում, միջազգային հարաբերություններում»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ փոխգործակցությունը մեր դիվանագիտական և պետական գործունեության կարևորագույն սկզբունքներից մեկն է:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր, և Հայաստանի Հանրապետության նկատմամբ հուսալի գործընկերության ձգտումը պետք է ամեն տարվա, ամեն ամսվա հետ ավելի բարձրանա, ավելանա այդ պահանջարկը: «Ընդհանուր առմամբ խնդիրը պարզ է. մենք պետք է այնպես անենք, և դա առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայության անելիքն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամների շարքն աշխարհում շատանա՝ բարեկամ երկրների, կազմակերպությունների և ընդհանրապես շրջանակների, և սրա համար մենք պետք է լինենք հուսալի գործընկեր: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի այնպես անել, որ դիվանագիտական ծառայության գրավչությունն ավելի ու ավելի մեծանա, չնայած իմ տպավորությամբ այսօր դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ամենագրավիչներից է, ինչը, կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության և ընդհանրապես մեր դիվանագետների կատարած աշխատանքի ամենաօբյեկտիվ գնահատականն է: Ես երկրորդում եմ այդ գնահատականը և կրկին շնորհակալություն հայտնում մինչև այժմ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մատուցած բոլոր ծառայությունների համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

 

Դիվանագետի օրվա կապակցությամբ Հանրապետության վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ: Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Յուրի Բաբախանյանին, ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանին, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար «Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտի տներն ու շենքերըԱդրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտի տներն ու շենքերը
Հայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսովՀայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսով
«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հնագիտությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն արդարացնելու համար«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հնագիտությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն արդարացնելու համար
Հայաստանի նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀայաստանի նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին
Ռուսաստանը շահագրգռված է Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությո  ւնների պահպանմամբ․Ռուսաստանը շահագրգռված է Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությո ւնների պահպանմամբ․"Հրապարակ"
ԱԺ փոխնախագահ. Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցումԱԺ փոխնախագահ. Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցում
Արցախցիները սկսել են ավելի հաճախ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարարԱրցախցիները սկսել են ավելի հաճախ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարար
Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրելԱրցախի խորհրդարանն արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրել
Հայաստանում գործարկվել է արցախցիների ՄՓՁ  աջակցության ծրագիրՀայաստանում գործարկվել է արցախցիների ՄՓՁ  աջակցության ծրագիր
Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտումՀայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում
Լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի Լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի "Տեցի կրուգ" կոչվող հատվածում
Թագուհի Թովմասյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալԹագուհի Թովմասյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
Թաթոյան. Հայաստանի իշխանության վախեցած կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զավթման ծրագրի իրագործմանըԹաթոյան. Հայաստանի իշխանության վախեցած կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զավթման ծրագրի իրագործմանը
Այսօր Հայաստանի դպրոցներում հնչում է Այսօր Հայաստանի դպրոցներում հնչում է "Վերջին զանգը"
ANCA-ն դատապարտում է արցախահայության պաշտպանությամբ հանդես եկող ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը լռեցնելու Ադրբեջանի փորձերըANCA-ն դատապարտում է արցախահայության պաշտպանությամբ հանդես եկող ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը լռեցնելու Ադրբեջանի փորձերը
Քննչական կոմիտեի շենքից շուրջ 600 հազար դոլար հափշտակելու գործով կա ձերբակալվածՔննչական կոմիտեի շենքից շուրջ 600 հազար դոլար հափշտակելու գործով կա ձերբակալված
Փարիզում Ազնավուրի պատվին հայտնվել է «La Bohème» դիտահարթակՓարիզում Ազնավուրի պատվին հայտնվել է «La Bohème» դիտահարթակ
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանըՀայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանը
Եվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումըԵվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
Թուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորումըԹուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորումը
Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու "Վերադարձ Հայաստան" հիմնադրամն աջակցում են կենսաթոշակառուների հայրենադարձմանը
Տիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմՏիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում էՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքներըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքները
ՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձ
Ոչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասինՈչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասին
Իրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունըԻրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը
Արցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համարԱրցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համար
Երևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներինԵրևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներին
Հայաստանի կառավարությունն Հայաստանի կառավարությունն "աննպատակահարմար" է համարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը
Հայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել ենՀայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել են
Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՀունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներ
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՎարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում
Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից "ազատվելու" օրինական սխեմա
Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետԱդրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետ
Հայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնըՀայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնը
Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։
Հայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքինՀայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքին
Հայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիայինՀայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիային
Շահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցըՇահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը
Գարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբԳարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբ
Ամերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններինԱմերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ում
Փաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցերՓաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Նախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի  իր թեկնածուին չի առաջադրումՆախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի իր թեկնածուին չի առաջադրում
Հայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետությունՀայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ւրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարարՒրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համարՍերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համար
Լավրով. Ռուսաստանն աջակցում է Լավրով. Ռուսաստանն աջակցում է "3+3" ձևաչափով հերթական հանդիպման անցկացմանը Հայաստանում կամ Ադրբեջանում
Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման "5+2" բանաձևի մասին
Երևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցներիԵրևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցների
ՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մասՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս
Գլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածելԳլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածել
ՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համարՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համար
ԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանըԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը
ԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ
Հայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման