Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են Թուրքիա:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն
հանդիպել է համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ։
Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։ ԱրմԻնֆո-ն դիմել է ՀՀ ԱԳՆ՝ այցի նպատակների մասին հստակեցումներ ստանալու համար և սպասում է պատասխանի։