Արմինֆո. Հնդկաստանը 40 մլն դոլար արժողությամբ զենքի գործարքի շրջանակներում ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգ կմատակարարի Հայաստանին:
Ինչպես հայտնումէ Timesnow.com կայքը, ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է:
<Հայաստանն ընտրել է հնդկական ռադիոտեղորոշիչ համակարգը Ռուսաստանի և Լեհաստանի կողմից առաջարկված համակարգերի փորձարկումներից հետո>, - նշում է կայքը՝ հավելելով, որ Հնդկաստանն արդեն սկսել է համակարգերի մատակարարումը Հայաստանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը բազմիցս հայտարարել էր բանակի կարիքների համար սպառազինության գնումը դիվերսիֆիկացնելու մտադրության մասին և սպառազինություն է ձեռք բերելու այն երկրից, որը գնի ու որակի առումով ավելի մրցունակ ապրանք կտրամադրի: