Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախնական համաձայնագիր է ստորագրել իտալական Leonardo M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռներ ձեռք բերելու մասին:
Ինչպես հաղորդում է "Թուրանը", փետրվարի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի' Իտալիա կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իտալական Leonardo ընկերության տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ ստորագրել է համապատասխան համաձայնագիր:
Ադրբեջանը նախատեսում է ձեռք բերել 10-15 M-346 ինքնաթիռ։ Այս ինքնաթիռը կարող է զարգացնել մինչեւ 1060 կմ/ժ արագություն եւ բարձրանալ մինչեւ 13,7 կմ բարձրության վրա: Անձնակազմը երկու մարդ է: