Արմինֆո.Վրաստանում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը:
ՙՏեղեկացնում ենք, որ «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով։
Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի՚, - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։
Նշենք, որ օրեր առաջ Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը։ Այսօր հիվանդ է արդեն երեքն մարդ։ Եվս տասնյակ մարդ կարանտինի մեջ է։ Վրաստանը խստացրել է Ադրբեջանի եւ Իրանի հետ սահմանին հսկողության միջոցառումները: