Ուրբաթ, 28 Փետրվարի 2020 16:17
Ալինա Հովհաննիսյան

Երևանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա. քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել

Երևանը մոտ ժամանակներս հանրային սքեյթ-պարկ կունենա. քաղաքապետը նվիրատուի հետ պայմանագիր է կնքել

Արմինֆո.Երևանն արդեն այս տարվա կեսերին ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր է կնքել նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ:

 

«Եկանք շատ հիանալի մի որոշման, որ դա պետք է լինի նախագիծ, որն ամենաառաջինը կուրախացնի մեր երիտասարդությանը, և ծնվեց այդ միտքը, որ սա պետք է լինի սքեյթ-պարկ: Երևան քաղաքում շատ սպասված, պահանջված նախագիծ է: Ցավոք սրտի, չունենք սքեյթ-պարկ, և մեր երիտասարդներն այսօր տարբեր վայրեր են իրենց համար գտնում, որտեղ կարող են ամեն ինչով զբաղվել: Սա ոչ միայն մարզաձև է, սա նոր մշակույթ է, սա ժամանցի վայր է, որտեղ երիտասարդությունը և՛ սպորտով կզբաղվի, և՛ ժամանակ կանցկացնի: Սա շատ կարևոր է  քաղաքի համար և սա սկիզբն է այս մշակույթի և այս տիպի օջախների», - նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

«Երբ մենք տեսնում ենք, որ մեր երկրից մեզ ձայն են տալիս, փորձում են մի բանով մեզ հետ կապված լինեն և օգտակար լինենք իրար, դա մեզ ուժ է տալիս ու եռանդ: Դրա համար, երբ հնարավորություն ունենք, միշտ պետք է կապը պահպանենք, ինչ ձևով՝ տարբերություն չկա», - նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

 

Ըստ պայմանագրի՝ Օղակաձև այգու վեցերորդ հատվածի Երվանդ Քոչարի փողոց հ.6 և հ 6/1 հասցեներում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, 5044 քառակուսի մետր հանրային տարածքում մոտակա ամիսներին կկառուցվի սքեյթ խաղահրապարակ: Աշխատանքները կիրագործվեն երկու փուլով: Առաջին փուլով՝ մինչև հունիսի 30-ը, խաղահրապարակի հարավային հատվածի ռելիեֆային լանջը կձևավորվի որպես ամֆիթատրոն՝ ուղղված դեպի խաղահրապարակ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, կտեղակայվեն ոճային հովհարներ՝ արևային պանելների օգտագործմամբ, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով, կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ LED համակարգի օգտագործմամբ։ Երկրորդ փուլով՝ մինչև այս տարվա օգոստոսի 30-ը, կբարեկարգվի տարածքի արևելյան հատվածի առկա կանաչ գոտին (մոտ 1845,0 քմ) ՝ հարստացվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի