Ուրբաթ, 28 Փետրվարի 2020 14:19
Ալինա Հովհաննիսյան

Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ

Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի իրականացումը, որի մեկնարկը տրվեց նախօրեին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում։ 

Ծրագրով նախատեսվում է շահառու դպրոցների աշակերտների հետ անցկացնել կոդավորման արտալսարանային դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:    

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրով Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16, ինչպես նաև թիվ 170 և 97 ավագ դպրոցներում ներդրվել են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներ, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ դպրոցներին են տրամադրվել են նաև դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը: 

«Հայաստանում Beeline-ն արդեն մի քանի տարի աշխատում է անել հնարավոր ամեն բան, որ մեր երիտասարդները կարողանան որակյալ թվային գիտելիքներ ստանալ և իրենց ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվել: Ուրախ եմ, որ այս հարցում մենք կարողացել ենք մեր ուժերը միավորել Բրիտանական խորհրդի հետ և որ ստացել ենք նախարարության աջակցությունը: Վստահ եմ, սա մասնագիտական մեծ ձեռքբերումների սկիզբ կլինի շատերի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը: 

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց. «Կոդավորումը 21րդ դարի հմտություններից է, որը խթանանում է քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասնագիտական ոլորտում: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին և միտված է աշակերտներին զինելու համապատասխան հմտություններով հետագայում կրթական և աշխատանքային ուղին հարթելու համար»: 


Ծրագի մեկնարկից առաջ նշված դպրոցների ՏՀՏ ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ և առաջիկա երեք ամիսների ընթացքում շուրջ 300 աշակերտի կծանոթացնեն սարքի գործածությանն ու կվարեն կոդավորման ներածական դասընթացներ: 
 
Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: 


Բրիտանական խորհուրդ
Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության միջազգային կազմակերպությունն է, որը կառուցում է մշակութային հարաբերություններ և ստեղծում կրթական հնարավորություններ: Մենք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում արվեստի, մշակույթի և կրթության ոլորտում:  Յուրաքանչյուր տարի մենք առնչվում ենք գրեթե 500 միլիոն բնակչության հետ, որը կազմում է ամբողջ աշխարհի բնակչության 1/10 մասը։


 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
Փնտրել ըստ օրերի