Ուրբաթ, 28 Փետրվարի 2020 13:56
Կարինա Մանուկյան

"Ժառանգությունը" և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես են եկել սահմանադրական հանրաքվեի  քննադատությամբ

"Ժառանգությունը" և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես են եկել սահմանադրական հանրաքվեի  քննադատությամբ

Արմինֆո.Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը, մի շարք քննարկումներից հետո միաձայն որոշում է կայացրել դիմել ՀԴԿ անդամներին, համակիրներին՝ չմասնակցել ս.թ. ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: ՀԴԿ նախագահության տարածած հայտարարության համաձայն, կայացված որոշման հիմնավորումները հետևյալն են.

ՙԽորամուխ չլինելով թույլ տրված իրավական խախտումների բովանդակության մեջ, փաստելով դրանց առկայությունը, հայտարարում ենք, որ հանրաքվեի արդյունքում երկրում հաստատվելու է անհանդուրժողականության մթնոլորտ, որովհետև խնդիր է դրված ոչ թե երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող օրինական Սահմանադրություն ընդունել, այլ մի քանի ՍԴ անդամներից ազատվել:

Եթե ոչ թե 2023թ., այլ առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը հասարակական լայն քննարկումներից հետո դրվեր հանրաքվեի, ապա այն մերժելու կամ բոյկոտելու մտադրությունը խիստ խնդրահարույց կլիներ քաղաքական ուժերի համար:

Հաջորդը: Հաշվի առնելով, որ իշխանությունների և օրենսդիր և գործադիր հատվածների բացարձակ մեծամասնության դիրքորոշումը բացահայտ է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, դրանով իսկ կանաչ ճանապարհ բացելով նաև յուվենալ արդարադատության և նույնանման բովանդակության օրենքների ընդունմանը,, մենք վճռական ենք թույլ չտալու հակասահմանադրական ակտերի ընդունումն ու կիրառումը մեր երկրում: Այս պարագայում մեր ժողովրդի ինքնության պահպանումը և զարգացումը պահանջում է, որպեսզի Սահմանադրական դատարանը, անկախ իշխանությունների ճնշումներից, անաչառ գտնվի և մայր օրենքի տառին համապատասխան որոշում կայացնի: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք՝ 2015թ. կեղծիքներով ընդունված, ավտորիտար իշխանություն հաստատող, ժողովրդավարության և սոցիալական արդարության հաստատմանը խոչընդոտող Սահմանադրության պայմաններում երկրի համար ոչ մի կենսական նշանակություն չունեցող հանրաքվեի անցկացումը մերժում ենք և առաջարկում ենք իշխանություններին չեղարկել անիմաստ միջոցառման անցկացումը: Դրանով կկանխվի նաև լուրջ միջոցների վատնումը, ժողովրդի մի հատվածի գիտակցության հնարովի խնդիրներով մոլորեցումը, և, ոչ պակաս կարևոր, մեր երկրի միջազգային հեղինակության անկումը՚, - ասվում է ՀԴԿ հայտարարությունում:

 

ՙԺառանգություն կուսակցությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ՙՀայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում  կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետեւյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:

 

«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ եւ աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի  բարձրացումների, անհասկանալի պարգեւավճարների տարափի մասին եւ այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի միջեւ տարբերությունը յոթնապատիկն է, իսկ  զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի: 

 

Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ պարգեւավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել: Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները  բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ եւ արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու եւ լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է եւ անընդունելի:

 

«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, եւ  հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի կայացմանը: Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք  ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
Փնտրել ըստ օրերի