Արմինֆո. Կյանքի 84-րդ տարում մահացել Է Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ- ռմբակոծիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը։ Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Հրաժեշտի ամսաթվի եւ վայրի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Ռոլան Մարտիրոսովը ծնվել է 1935 թվականին Արցախի Չարդախլու գյուղում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Այդ ժամանակ էլ աշխատանքային գործունեություն է սկսել ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության ՕԿԲ-51-ում ՝ հեռանկարային նախագծերի բաժնում։ 1962-1963 թվականներին գլխավորել է ուղղահայաց թռիչքուղու մշակումը ։ 1985 թվականին նշանակվել է Պ-42 ինքնաթիռով համաշխարհային ռեկորդների սահմանման աշխատանքների տեխնիկական ղեկավար, որոնք պսակվել են 27 համաշխարհային ռեկորդների սահմանմամբ: 1991 թվականին ստանձնել Է Սու-34 ճակատային ռմբակոծիչի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը։
2017 թվականին ՌԴ պաշտպանության նախարարությունը ստացել է 16 նոր Սու-34, դրանց ընդհանուր թիվը ՌԴ օդատիեզերական ուժերում կազմել է 110 Ինքնաթիռ: ՌԴ նախագահի 2017 թվականի փակ հրամանագրով Ռոլան Մարտիրոսովին շնորհվել է ՌԴ աշխատանքի հերոսի կոչում: Մարտիրոսովը ԽՍՀՄ պատվավոր ավիաշինարար է, պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով, Ալեքսանդր Նեւսկու շքանշանով, Պատվո նշան շքանշանով: