Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020 14:38
Դավիթ Ստեփանյան

Խորհրդարանական. Մարտի 1-ի հետեւանքները կոծկել են Սերժ Սարգսյանն ու հանրապետականները

Խորհրդարանական. Մարտի 1-ի հետեւանքները կոծկել են Սերժ Սարգսյանն ու հանրապետականները

Արմինֆո. Մարտի 1-ի հետևանքները կոծկում էին Սերժ Սարգսյանն ու հանրապետականները։  Հենց նրանք են նախաձեռնել կեղծ քրեական գործերի շրջանակներում քաղաքացիների հետապնդման գործընթացը և սկսել են անմեղ մարդկանց բանտերը նետել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։

 

"Եվ այսօր Սերժ Սարգսյանը դեռ հնարավորություն ունի բոլորիս պատմելու, թե ինչ հարցեր են քննարկվել Ռոբերտ Քոչարյանի մոտ հայտնի հավաքի ժամանակ։  Արդեն հայտնի են բոլոր ներկաների անունները։  Քննարկվել է, թե ինչպես է գործի դրվելու բանակը, ինչ քրեական գործեր պետք է հարուցի Գլխավոր դատախազությունը։ Հենց այն ժամանակ էլ ԱԱԾ-ին հանձնարարվել է կազմակերպել, հրահրել զանգվածային անկարգություններ, ինչն էլ արվել է", - ընդգծել է նա։

 

Խորհրդարանականը կարեւորել է մարտիմեկյան ողբերգության բոլոր հանգամանքները վերջնականապես բացահայտելու անհրաժեշտությունը: Նրա գնահատմամբ ՝ այս էջը պետք է շրջվի, իսկ բոլոր քաղաքական հնարքներն ու խորամանկությունները պետք է ջրի երես դուրս գան։  Դա կհանգեցնի հանցավոր հրամաններ տված անձանց և այդ հրամանները կատարած անձանց անունների բացահայտմանը։

 

Իգիթյանի համոզմամբ, իշխող ռեժիմի կողմից իշխանության պետական ինստիտուտների, այդ թվում ՝ բանակի ներգրավումը որակվում է պետական հեղաշրջման դրսևորում։  Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանի շրջապատը ժողովրդի դեմ գործարկել է բանակը, ընդ որում, Արցախի մարտական դիրքերից Երեւան բերված զինված զինծառայողների։  Վերջիններս մարտական զենք են կիրառել, ինչը հանգեցրել է անմեղ զոհերի։

 

"Եվ վերջապես, այս ամենը հանգեցրել է Հայաստանի հետընթացին մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ոլորտում։ Փաստերով ապացուցվել է, որ 2008թ. ընտրությունները կեղծվել են։ Այն ժամանակվա իշխանության լկտիությունն ու ցինիզմը հասավ այնտեղ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին  քվեաթերթիկները հաշվառվել են հօգուտ Սերժ Սարգսյանի։  Եվ դա արվել է ԵԽԽՎ դիտորդի ներկայությամբ, ինչն արտացոլված է նրա զեկույցում", - ամփոփել է Իգիթյանը։

 

2008թ. մարտի 1-ին 10 մարդ էր զոհվել Հայաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող ընդդիմության եւ իրավապահ մարմինների միջեւ բախումների հետեւանքով: Քաղաքացիների մահվան հանգամանքները վերջնականապես պարզված չեն մինչ օրս ։

  Սակայն քննչական մարմինները երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ այլ անձանց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք են առաջադրել։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի