Arminfo.info





 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020 14:32
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը կփորձեն Արցախը դարձնել ռևանշիզմի կենտրոն

Կանխատեսում. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը կփորձեն Արցախը դարձնել ռևանշիզմի կենտրոն

Արմինֆո. Առաջիկա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը կանեն ամեն ինչ ՝ Արցախը ռևանշիզմի կենտրոն դարձնելու նպատակով։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի "Միացյալ Հայաստան" կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը։

 

Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում գրանցվել է 12 թեկնածու: Դրանցից առնվազն մոտ տասը այս կամ այն չափով ներկայացնում են գործող իշխանությունը։  Իշխանության հիմնական թեկնածուն նախկին պետնախարար, Արցախի ամենահարուստ գործարարներից մեկն է՝ Արայիկ Հարությունյանը։  Ընդդիմությունից նրա հիմնական մրցակիցը հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն է։

 

"Ցավոք, Հայաստանի նոր իշխանությունները արցախցիներին մենակ են թողել դեռևս գոյություն ունեցող և Արցախում սեփական վերարտադրության համար ամեն ինչ անող նախկին ռեժիմների հետ դեմ առ դեմ։  Արդյունքում՝ Արցախի "թավշյա հեղափոխությունն" այդպես էլ չի հասել։ Եվ այսօր այդ բոլոր մարդիկ փորձում են ռեւանշի հասնել ՝ ընդդիմադիր դաշտ ուղարկելով Սամվել Բաբայանին", - համոզված է արցախցի քաղաքական գործիչը։

 

Նրա գնահատմամբ՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հերթով կառավարել են Արցախը՝ իշխանությունը խլելով Սամվել Բաբայանից։  Եվ այս տարիների ողջ ընթացքում արցախցիներին հասցրել են մի վիճակի, երբ վերջիններս այսօր ստիպված են ընտրություն կատարել հնարավոր վատի և վատթարագույնի միջև, ինչպես դա տեղի է ունեցել նախկինում Հայաստանում։

 

"Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանն այսօր զբաղված են ձայներ գնելու նպատակով ակտիվ փող բաժանելով։  Մեխանիզմը, որի միջոցով փող է բաժանվում, "ընտրական շտաբներն" են, որոնք այսօր ունեն միայն Հարությունյանն ու Բաբայանը։  Երկուսն էլ, պարզապես, "շտաբներ" ու գրասենյակներ աշխատանքի են վերցնում բազմաթիվ մարդկանց, որոնց "աշխատանքի դիմաց"  վճարում են։  Ինչպես տեսնում ենք՝ այստեղ ամեն ինչ շատ պարզ է", - ամփոփել է Բադասյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկԱրցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Փնտրել ըստ օրերի